
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքարի գործով» այսօրվա դատական նիստում հետազոտվել են իրեղեն ապացույց ճանաչված «մայկան» կամ «վերնաշապիկը»:Տուժող, ռազմական բժիշկ Արտակ Բայադյանի հագուստը երկու վերոհիշյալ անվանումներով է հիշատակվում գործում, ինչը դատավարության մասնակիցների մոտ որոշակի կասկածների տեղիք էր տվել: Արտակ Բայադյանը, սակայն, հաստատել է, որ կարմիր զոլերով սպիտակ «մայկան» իրենն է և որ այն իր հագին է եղել դեպքի օրը:
Ամբաստանյալների պաշտպանները նախաքննության մարմնի կանխակալ վերաբերմունքի մասին են հայտարարել: Խաոսել են այն մասին, որ, օրինակ Ն.Հայրապետյանը ձերբակալվել է Վահե Ավետյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով՝ առանց որևէ ապացույցի, գործի նյութերում չի երևում Գ.Մարգարյանի «անցումը» վկայից կասկածյալի, Ա. Բաղդասարյանը ինքնակամ է ներկայացել ոստիկանություն, սակայն որպես ձերբակալության նպատակ նշվում է «փախուստը կանխելը»:
Այս նիտում ավարտվել է գործի գրավոր նյութերի հետազոտումը, հաջորդ նիստում դատարանը կանցնի ամբաստանյալների հարցաքննությանը կամ քննության կառնի լրացուցիչ վկաներ հրավիրելու պաշտպանական կողմի միջնորդությունը: