12 հոկտեմբերի 2005 - 13:52 AMT
ՀՀ ԱԳՆ փոխղեկավարը չի հայտարարել, թե Հայաստանը մարդասիրական օգնություն չի ցուցաբերի Պակիստանին
ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանին վերագրվող այն հայտարարությունը, թե իբր Հայաստանը չի պատրաստվում մարդասիրական օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժած Պակիստանին, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ քարտուղար Համլետ Գասպարյանը: Նրա խոսքերով, Արմեն Բայբուրդյանը նման հայտարարությամբ հանդես չի եկել: Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի ԶԼՄ-ները, վկայակոչելով Հայաստանի ԱԳ փոխնախարար Ա. Բայբուրդյանին, տեղեկատվություն են տարածել, որ պաշտոնական Երեւանը մարդասիրական օգնություն չի ցուցաբերի Պակիստանին , քանի որ այդ երկիրը չի դիմել Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: ՀՀ ԱԳՆ փոխղեկավարը իբր հիշեցրել է, որ Երեւանի եւ Իսլամաբադի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն: