14 մարտի 2013 - 16:12 AMT
Հենրիխ Մխիթարյան. «Չերնոմորեցի» հետ խաղում կաշխատենք թույլ չտալ նրանց միավորներ տանել Դոնեցկից

«Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր սպասելիքներն է ներկայացրել Օդեսայի «Չերնոմորեցի» հետ խաղից՝ նշելով մրցակցի գերազանց մարզավիճակը:

«Կարծում եմ, առաջնության ոչ մի թիմ հիմա չունի այն մարզավիճակը, ինչ «Չերնոմորեցը»,-Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Շախտյորի» պաշտոնական կայքը:-Իհարկե, «Չերնոմորեցի» հետ խաղում կաշխատենք թույլ չտալ նրանց միավորներ տանել Դոնեցկից: Սակայն նրանք լավ խաղացողներ ունեն և ուժեղ մարզիչ»:

«Մենք լավ մարզավիճակում ենք և կաշխատենք լավ խաղալ, հաղթել և ուրախացնել մեր երկրպագուներին»: «Շախտյոր»-«Չերնոմորեց» խաղը տեղի կունենա մարտի 16-ին «Դոնբաս Արենայում»: