13 հոկտեմբերի 2005 - 16:00 AMT
Աքսա ապահովագրական ընկերությունը 17 մլն դոլար կվճարի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին
Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայերի ժառանգները համաձայնվել են հրաժարվել ֆրանսիական Աքսա ապահովագրական ընկերության դեմ հարուցած կոլեկտիվ դատական հայցից: Ընկերությունը համաձայնվել է 17 մլն դոլար վճարել հայկական բարեգործական կազմակերպություններին: Գործը լսվում էր Կալիֆորնիայի դատարանում: Հայցվորները մեղադրում էին Աքսային եղեռնի ժամանակ զոհված իրենց հարազատների մահվան համար ապահովագրական գումարները վճարելուց հրաժարվելու մեջ: Հայ համայնքի փաստաբաններից մեկը հայտարարել է, որ իրենց վերջնական նպատակն է համոզել Թուրքիային եւ ԱՄՆ-ին պաշտոնապես ճանաչել ցեղասպանության փաստը, որի ժամանակ սպանվել է շուրջ մեկ եւ կես միլիոն հայ, հաղորդում է BBC: