Ռուսաստանի հավաքականը ժամանել է Շերեմետևո օդանավակայան, որտեղից այսօր թռչելու է Լոնդոն կարճաժամկետ հավաքի, հայտնում է «ՍԷ» թղթակիցը:
Անակնկալ կերպով Ռուսաստանի հավաքականի հետ Շերեմետևո օդանավակայան է մտել «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: Մովսիսյանը կժամանի Երևան, որպեսզի Հայաստանի հավաքականի կազմում մարտի 21-ին մասնակցի Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ ընկերական խաղին և մարտի 26-ին ելույթ ունենա 2014թ. ԱԱ ընտրական փուլի Չեխիայի հետ հանդիպմանը: