18 մարտի 2013 - 14:28 AMT
Հայ բռնցքամարտիկները Չեխիայի միջազգային մրցաշարից վերադարձել են երեք մեդալներով

Հայ բռնցքամարտիկները երեք մեդալ են նվաճել Չեխիայի մրցաշարում: Երկրորդ տեղն է զբաղեցրել Արմեն Սիմոնյանը (+91 կգ), իսկ Նարեկ Աբգարյանը ( 52կգ) և Արա Պուլուզյանը (64կգ) նվաճել են բրոնզե մեդալներ:

Հայկական պատվիրակությունն արդեն վերադարձել է Հայաստան: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն ասել է, որ նա գոհ է արդյունքներից:

«Մրցաշարը դժվար էր, մասնակցում էին բռնցքամարտիկներ 17 երկրներից, այդ թվում աշխարհի առաջնության, ԵԱ և Օլիմպիական խաղերի մեդալակիրներ և մրցանակակիրներ: Տարին դեռ նոր է սկսում, և տղաները դեռ կկարողանան լավագույն մարզավիճակ ձեռք բերել»,-աել է մարզիչը:

Ըստ նրա, Ուկրաինայի և Ղազախստանի մրցաշարերից հետո կձևավորվի հավաքականը, որը կսկսի պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: