18 մարտի 2013 - 18:46 AMT
ՊՆ-ն հերքում է. Դովեղի բնակիչն ու Այգեհովիտի բնակչուհին Ադրբեջանի սահմանը չեն հատել

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ մարտի 16-ին և 17-ին ՀՀ երկու քաղաքացիներ հատել են սահմանը և հայտնվել Ադրբեջանում: Ըստ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության՝ նրանք սահմանը հատել են Ադրբեջանի Ղազախի շրջանում: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հերքեց լուրը՝ ասելով, որ նման փաստ չի գրանցվել:

Նշենք նաև, որ ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ սահմանը հատած քաղաքացիներից մեկը Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղի բնակիչ է, մյուսը՝ Իջևանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի բնակչուհի: