Թբիլիսիում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մինչև 96կգ քաշային կարգում հայ ըմբիշ Էդգար Ենոքյանը1/8 եզրափակչում հաղթել է Նիկոլայ Սեբանին Մոլդովայից:
Մենամարտն ավարտվել է 3:1 հաշվով հայ ըմբշի օգտին: Քառորդ եզրափակչում Ենոքյանը կհանդիպի Էգզոն Շալոյի (Ալբանիա) հետ, որը հաղթել է Մայքլ Մանեային (Ռումինիա):
Մինչև 66 կգ քաշային կարգում Եվրոպայի 2012թ. առաջնության բրոնզե մրցանակակիր Դավիթ Սաֆարյանը 1/8 եզրափակչում կմենամարտի ֆրանսցիացի Էրիկ Մաքսիմ Ֆիկեի հետ:
Ազատ ոճի ըմբիշներից Հայաստանի հավաքականում հանդես կգան նաև Միհրան Ջաբուրյանը (55կգ), Արթուր Առաքելյանը (60կգ), Գրիգոր Գրիգորյանը (66կգ), Մուսա Մուրթազալիևը (84կգ) և Անդրանիկ Գալստյանը (120կգ):