Լոնդոնում, որտեղ անցնում է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների հանդիպումը, Լևոն Արոնյանը և Մագնուս Կարլսենը կիսում են 1-2 տեղերը:
Չորրորդ տուրից հետո երրորդ տեղում է Պետեր Սվիդլերը, որն ունի 2,5 միավոր: Հինգերորդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Վլադիմիր Կրամնիկի հետ:
Մյուս պարտիաներում կխաղան Վասիլի Իվանչուկ-Կարլսեն, Սվիդլեր-Բորիս Գելֆանդ, Ալեքսանդր Գրիշչուկ-Թեյմուր Ռաջաբով զույգերը: