20 մարտի 2013 - 12:39 AMT
ԱԱ-2018 նախնական վիճակահանությունը կարող է անցնել Սանկտ Պետերբուրգում

Աշխարհի առաջնության կազմկոմիտեն հաստատել է «Ռուսաստան-2018» կազմկոմիտեի առաջարկը ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության նախնական վիճակահանությունը Սանկտ Պետերբուրգում անցկացնելու վերաբերյալ, հայտնում է է «Ռուսաստան-2018» կազմկոմիտեի մամլո ծառայությունը: Վիճակահանությունը կարող է անցնել 2015թ. հուլիսի 24-25-ը: Վերջնական որոշումը կկայացնի FIFA գործադիր կոմիտեն: