20 մարտի 2013 - 14:49 AMT
ՌԴ կառավարությունը հաստատել է ՀՀ հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի նախագիծը

ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագրի նախագծին: Կառավարությունը հանձնարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությանը բանակցել Հայաստանի հետ պայմանագրի ստորագրման վերաբերյալ, համապատասխան փաստաթուղթը զետեղված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Պայմանագրով որոշվում է ռազմական արտադրանքի մատակարարման կարգը: Պայմանագրերը կնքվում են առանց ապրանքի ներկրման արտոնագրերի: Ինչպես ասվում է փաստաթղթում, արտադրանքի գները ձևավորվում են ըստ առաքիչ երկրի օրենսդրության, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ըստ պայմանագրի Հայաստանն ու Ռուսաստանը պարտավորվում են ապահովել միմյանց մտավոր գործունեության արդյունքների իրավունքների պաշտպանությունը: Պայմանագիրը կկնքվի 5 տարով: