Կիպրոսի ուղղափառ եկեղեցու հովվապետ, արքեպիսկոպոս Խրիզոստոմը հայտարարել է, որ պատրաստ է գրավ դնել եկեղեցու գույքը, օգնելու համար երկրին դուրս գալ ճգնաժամից, գրում է «Ինտերֆաքսը» տեղական ԶԼՄ-ների վրա հղումով:
Նախագահ Անաստասիադիսի հետ հանդիպումից հետո արքեպիսկոպոսը պարզաբանել է, որ ստացված միջոցները կարող են ներդրվել կառավարական պարտատոմսերի մեջ:
Այժմ Կիպրոսին հարկավոր է մոտ 16 մլրդ եվրո դեֆոլտից խուսափելու համար:
Նախկինում ևս Կիպրոսի եկեղեցին բազմիցս անգամ օգնել է երկրին առողջացնել տնտեսությունը: