19 հոկտեմբերի 2005 - 19:55 AMT
ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեւսկին ժամանել է Հայաստան
Այսօր Երեւան ժամանեց ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Բալուեւսկու գլխավորած պատվիրակությունը: Ինչպես ավելի վաղ այդ մասին PanARMENIAN.Net-ին էր հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, այցի շրջանակներում նախատեսվում են Յու.Բալուեւսկու հանդիպումները ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Միքաել Հարությունյանի, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Պավլովի հետ: Այցի շրջանակներում պատվիրակությունը կայցելի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, կայցելի Մատենադարան, ինչպես նաեւ կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ կհանդիպի Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: Այցի ավարտին կստորագրվի արձանագրություն: