21 մարտի 2013 - 13:11 AMT
Կրամնիկը խոստովանել է, որ Արոնյանի հետ խաղում ձեռքից բաց թողեց հաղթանակը

Հավակնորդների մրցաշարում Վլադիմիր Կրամնիկի հետ ոչ ոքիից հետո Լևոն Արոնյանը վաստակել է 3,5 միավոր և Մագնուս Կարլսենի հետ կիսում է 1-2 տեղերը:

Արոնյանը խոստովանել է, որ իր խնդիրները սկսվեցին 13…b5 քայլից հետո, և Կրամնիկը հաղթելու լավ շանս ուներ: «Ես բաց թողեցի ձեռքիցս հաղթանակը»,-խոստովանել է Կրամնիկը:

6-րդ տուրում հայ գրոսմայստերը սև խաղաքարերով կխաղա Թեյմուր Ռաջաբովի հետ (Ադրբեջան): Մյուս պարտիաներում կխաղան Պետեր Սվիդլեր-Կարլսեն, Կրամնիկ-Վասիլի Իվանչուկ, Ալեքսանդր Գրիշչուկ-Բորիս Գելֆանդ զույգերը: