Հայաստանի ֆուտբոլի ազգային և երիտասարդական հավաքականները մարտի 21-ին ընկերական հանդիպում են անցկացնում հանրապետական ստադիոնում: Առաջին խաղակեսի սկզբում երիտասարդ ֆուտբոլիստներն ավելի ակտիվ էին գործում, կազմակերպում էին մի շարք գրոհներ: Ի տարբերություն երիտասարդական ընտրանու, ազգային հավաքականը հիմնականում շեշտը դրել էր հակագրոհների վրա:
Այդպիսի մի հակագրոհի ժամանակ էլ, հանդիպման 24-րդ րոպեին, Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը բացեց Էդգար Մանուչարյանը: Գոլից հետո ազգային հավաքականը մի քանի րոպե պաշարել էր Գոռ Մանուկյանի դարպասը և մի քանի վտանգավոր հարվածներ կատարեց:
Հանդիպման առաջին կեսը տևեց 35 րոպե, և թիմերն առայժմ գնացին հանգստի: