Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց Բժշկական համալսարանի մամուլի քարտուղար Վիկտորիա Անիկինան, 25-ամյա Վրեժ Գալստյանը, որն այսօր դանակով զինված փորձել էր մտնել Աժ տարածք, գտվում է N 1 համալսարանական հիվանդանոցում:
«Նա ստացել է ազդրի հրազենային վնասվածք, որը միջին ծանրության է: Այժմ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բայց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Անիկինան:
Նշենք, որ ԱԺ անվտանգության աշխատակիցները Գալստյանին զգուշացրել էին, որ չի կարող ներս մտնել, բայց նա չէր լսել նրանց, ինչից հետո ԱԺ անվտանգության աշխատակիցները դիմել են հրազենի օգնությանը: