21 հոկտեմբերի 2005 - 18:47 AMT
Թուրքիայում նկարահանվում է Հայող ցեղասպանությունը ժխտող կինոնկար
Առաջիկա հինգ ամիսներին Թուրքիայում կնկարահանվի նոր «Հետքեր» կինոնկարը, որտեղ ժխտվում է Հայոց ցեղասպանության փաստը: Կինոնկարի նպատակն է ներկայացնել թուրքական կողմի տեսակետը հայերի եղեռնի վերաբերյալ: «MED Film Production» ընկերության սեփականատեր, ռեժիսոր Վեդաթ Պենը հայտարարել է, որ ֆիլմը ստեղծվում է իսպանացի կինեմատոգրաֆիստների հետ համատեղ եւ իբր «հիմնված է պատմական փաստերի վրա, որը շատ մեծ աշխատանք է պահանջել»: «Ֆիլմը կցուցադրվի Թուրքիայում 2006 թվականին, որից հետո կհայտնվի այլ երկրների էկրաններին»,-ասել է Պենը: Նրա խոսքերով, ֆիլմի բյուջեն կկազմի 15-20 մլն դոլար: Այդ գումարը կտրամադրեն թուրքական եւ իսպանական կողմը: Միեւնույն ժամանակ իսպանական «MAX» ընկերությունում Թուրքիայի ներկայացուցիչ Լեոն Էքիմը հայտարարել է, թե Օսմանյան Թուրքիայում իբր «հանդուրժողաբար են վերաբերվել հայերին եւ պաշտպանել են նրանց», հաղորդում է «Turkish Daily News»-ը: