22 մարտի 2013 - 18:58 AMT
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ հայկական բանաձևը

Այսօր ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ հայկական բանաձևը, ասվում է հաղորդագրության մեջ, որը զետեղվել է ՀՀ ԱԳՆ Facebook-յան պաշտոնական էջում:

Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի խորհրդանի ստորին պալատը, ԱՄՆ 44 նահանգները, Հունաստանը, Կիպրոսը, Արգենտինան, Բելգիան, Ուելսը, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի Համայնքների պալատը, Լեհաստանի Սեյմը: