Հայաստանի ներկայացուցիչ Մուսա Մուրթազալիևը Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում, որը ընթանում է Թբիլիսիում, նվաճեց արծաթե մեդալ:
Մինչև 84 կգ քաշային կարգի եզրափակչում Մուրթազալիևը հանդիպեվ վրացի Դաթո Մարշագիշվիլու հետ: Առաջին մրցափուլում վրացի ըմբիշը կարողացավ գլորում կատրել և հաղթել 2:0 հաշվով:
Երկրորդում ևս վրացին ավելի ուժեղ գտնվեց և կրկին հաղթեց 2:0 հաշվով:
Այսօր Մուրթազալիևը մինչև եզրափակիչ գոտեմարտ տարել է երեք հաղթանակ: Նա ուժեղ գտնվեց Միխաել Բոդնարից (Սլովակիա), Իբրահիմ Ալդատովից (Ուկրաինա) և Պիոտոր Յնուլովից (Մոլդովա):
Հայաստանի ազատ ոճի հավաքականից ոսկե մեդալակիր է դարձել Դավիթ Սաֆարյանը (66 կգ):
Մարտի 23-ին պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ըմբիշները: