23 մարտի 2013 - 12:13 AMT
Եգիպտոսում բողոքում են «Մահմեդական եղբայրների» դեմ

Կահիրեում «Մահմեդական եղբայրների» կենտրոնակայանի շրջակա փողոցները դարձել են բախումների հարթակ եգիպտական ընդդիմության ու իշխող ուժերի կողմնակիցների միջև: Մոտ 40 մարդ վիրավորվել է, այդ թվում նախագահության նախկին թեկնածու Հալեդ Ալին: ՆԳՆ-ն հայտարարել է, որ կենտրոնակայանի պաշտպանությանն են ուղղվել հատուկ նշանակության ուժերը: Կառույցը կոչ է արել «քաղաքական ու հեղափոխական ուժերին» ձեռնպահ մնալ բռնությունից բողոքի ակցիաների ժամանակ, հայտնում է euronews-ը: