23 մարտի 2013 - 11:26 AMT
Միխալ Բիլեկ. Եթե մենք չհաղթենք Հայաստանին, ես կհեռանամ Չեխիայի հավաքականից

Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը երեկ Դանիայի հավաքականից 3:0 հաշվով կրած պարտությունից հետո հայտարարել է, որ կարող է հեռանալ պաշտոնից:

Այժմ չեխերը մարտի 26-ին Երևանում պետք է հանդիպեն Հայաստանի հավաքականի հետ: «Եթե մենք չհաղթենք Հայաստանին, ես կհեռանամ Չեխիայի հավաքականից,-Բիլեկի խոսքն է մեջբերում sport-express.ru-ն:-Մենք արդեն չափից շատ միավորներ ենք կորցրել, բայց իրավիճակը դեռ կարելի է շտկել: Այս թիմը մի քանի անգամ ապացուցել է, որ ունակ է ուշքի գալու անհաջողություններից հետո: Հիմա մենք պետք է ցույց տանք, թե ինչի ենք ընդունակ»: