23 մարտի 2013 - 13:31 AMT
ԱՄՆ բանակ. Սիրիայի իշխանությունները քիմիական զենք չեն կիրառել

ԱՄՆ զինվորականները խոստովանել են, որ Սիրիայի իշխանությունները քիմիական զենք չեն կիրառել Հալեպում ահաբեկչության ժամանակ, որին զոհ գնաց 25 մարդ: Սիրիական ընդդիմության մեղսակցությունը միջադեպին ամերիկացիները ևս չեն հաստատել: ՄԱԿ-ն արդեն հայտարարել է, որ սկսում է Սիրիայի տարածքում քիմիական զենքի օգտագործման պաշտոնական հետաքննություն:

ԱՄՆ հետախուզական ծառայությունների նախնական ստուգումը չի բացահայտել քիմիական զենքի կիրառում մարտի 19-ին սիրիական բանակի կողմից: Այդ մասին հայտնում է CNN-ը:

Հեռուստաալիքի զրուցակիցը սակայն ասելէ, որ «դա չի բացառում, որ դա չի եղել ինչ-որ թունավոր նյութերի «ստեղծագործական» կիրառում»: