23 մարտի 2013 - 13:04 AMT
Հավակնորդների մրցաշարում Լևոն Արոնյանն այսօր կխաղա Ալեքսանդր Գրիշչուկի հետ

Մարտի 23-ին հավակնորդների մրցաշարում տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները, մարտի 22-ին շախմատիստները հանգստանում էին:

Լևոն Արոնյանը ուժերը կչափի Ալեքսանդր Գրիշչուկի (Ռուսաստան) հետ, որին զիջել է 2012թ. հավակնորդների մրցաշարում:

6 տուրից հետո Արոնյանը վաստակել է 4,5 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը:

7-րդ տուրում տեղի կունենան նաև հետևյալ հանդիպումները՝ Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)-Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան), Բորիս Գելֆանդ (Իսրայել)-Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)-Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան):

Մրցաշարը կավատրվի ապրիլի 1-ին: