23 մարտի 2013 - 12:30 AMT
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 6-րդ տեղը

Թբիլիսիում ավարտվել են ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության գոտեմարտերը: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը երկու մեդալ նվաճեց՝ մեկ ոսկի և մեկ արծաթ:

Արայիկ Բաղդադյանի սաներից Եվրոպայի չեմպիոն դարձավ Դավիթ Սաֆարյանը (66կգ), իսկ Մուսա Մուրթազալիևը (84կգ) զբաղեցրեց երկրորդր տեղը:

Ընդհանուր թիմային հաշվարկում հայկական թիմը զբաղեցրել է վեցերորդ տեղը 29 միավորով, ինչը հնարավորություն է տալիս ելույթ ունենալ Եվրոպայի գավաթի խաղարկությունում:

Առաջին տեղում Ռուսաստանն է, երկրորդում՝ Վրաստանը, երրորդում՝ Ուկրաինան:

Այսօր մեկնարկի դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանը ներկայացնում են Հարություն Հովհաննիսյանը (55կգ), Ալեքսան Միքայելյանը (60կգ), Արթուր Ալեքսանյանը (96կգ ) և Վաչիկ Եղիազարյանը (120կգ):