Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (96կգ) շարունակում է վստահ ելույթները Եվրոպայի առաջնությունում:
1/8 եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը Սոսո Ջաբիձեն էր Վրաստանից: Ալեքսանյանը առաջին մրցափուլում հաղթեց 5:0 հաշվով: Երկրորդն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Իսկ վերջին մրցափուլում հայ մարզիկը հաղթեց 6:0 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը կհանդիպի Նիկիտա Մելնիկով (Ռուսաստան)-Չենկ Յիլդեմ (Թուրքիա) զույգի հաղթողի հետ: Մինչ այդ Ալեքսանյանն ավելի ուժեղ էր գտնվել Կառլ Սքոթից (Շվեյցարիա):
Հունահռոմեական ըմբիշներից այսօր հանդես կգա նաև Հարություն Հովհաննիսյանը (55կգ), որը դուրս է եկել քառորդ եզրափակիչ:
Իսկ Ալեքսան Միքայելյանը (60կգ) և Վաչիկ Եղիազարյանը (120կգ) դուրս են մնացել հետագա պայքարից: