23 մարտի 2013 - 19:01 AMT
Ըմբշամարտի ԵԱ. Վաչիկ Եղիազարյանը նվաճեց բրոնզե մեդալ

Հունահռոմեական ըմբիշ Վաչիկ Եղիազարյանը (120 կգ) Թբիլիսիի Եվրոպայի առաջնությունում գրավեց

Բրոնզե մեդալի համար պայքարում Եղիազարյանը հանդիպեց Լյուդոմիր Դիմիտրովի (Բուլղարիա) հետ: Մեր մարզիկի մրցակիցը հրաժարվել է գոտեմարտել, քանի որ վնասվածք էր ստացել: Մրցավարների որոշմամբ հաղթանակը տրվեց հայ ըմբիշին, որը և առաջին անգամ կարողացավ նվաճել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ:

Իսկ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (96 կգ) եզրափակչում կհանդիպի բուլղարացի Վլադիսլավ Մետոդիևի հետ: