Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (96 կգ) երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի առաջնությունում գրավեց առաջին հորիզոնականը:
Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում Ալեքսանյանը հանդիպեց Վլադիսլավ Մետոդովին (Բուլղարիա):
Հայ մարզիկը ուժեղ գտնվեց բոլոր մրցափուլերում և վստահ հաղթանակի հասավ: Առաջինում նա հաղթեց 3:0 հաշվով, նույն հաշիվը գրավեց նաև երկրորդում և Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Մինչ եզրափակիչ գոտեմարտը Ալեքսանյանը հաղթել էր շվեյցարացի, վրացի, թուրք և ադրբեջանցի ըմբիշներին: