24 մարտի 2013 - 19:35 AMT
Արթուր Շահինյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Թբիլիսիում ավարտվեց Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը (84 կգ) դարձավ ԵԱ բրոնզե մեդալակիր:

Երրորդ տեղի համար պայքարում Շահինյանը հանդիպեց Հրիստո Մարինովին (Բուլղարիա): Առաջին մրցափուլում հայ մարզիկը հաղթեց 1:0 հաշվով, իսկ երկրոդում՝ 3:0: Հայ ըմբիշը երկրորդ անգամ իր կարիերայում դարձավ ԵԱ բրոնզե մեդալակիր:

Այս ԵԱ-ում Շահինյանը հաղթանակներ էր տոնել Դամիան Յանիկովսկու (Լեհաստան), Պետեր Բեչսիի (Հունգարիա) և Վելի Հալքլանի (Ֆինլանդիա) նկատմամբ:

Այսպիսով, Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ նվաճեց երեք մեդալ: Հայ հունահռոմեականներից երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, իսկ Վաչիկ Եղիազարյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ, Հայաստանի ազատ ոճի հավաքականից ԵԱ չեմպիոն է դարձել Դավիթ Սաֆարանը, իսկ Մուսա Մուրթազալիևը վաստակել է արծաթե մեդալ: