25 մարտի 2013 - 13:48 AMT
Հայաստանի հետ խաղում բուքմեյքերները հավատում են Չեխիայի հաղթանակին

Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է ֆուտբոլի ԱԱ-2014 ընտրական մրցաշարի շրջանակներում Չեխիայի դեմ խաղին: Հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

Չնայած նրան, որ մարտի 22-ին Չեխիան 0:3 հաշվով զիջել է Դանիային, բայց բուքմեյքերները հավատում են Միխալ Բիլեկի սաների հաղթանակին: Չեխիայի հաղթանակի գործակիցը կազմում է 1.90, Հայաստանինը՝ 4.10, իսկ ոչ ոքին գնահատվում է 3.40:

Երկու թիմերն էլ լավագույն տեղերը չեն զբաղեցնում B խմբում, Չեխիան 4 խաղում հաղթել է միայն մեկում, մյուսներն ավարտել է ոչ ոքի և 4 միավորով 4-րդ տեղում է: Հայաստանը երեք խաղում հաղթել է միայն Մալթային, իսկ Իտալիայի ու Բուլղարիայի հետ խաղերում պարտվել է և 5-րդ տեղում է 3 միավորով: