25 մարտի 2013 - 14:49 AMT
Արմեն Աշոտյանը Բրյուսելում կքննարկի Բոլոնիայի գործընթացին առնչվող հարցեր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը աշխատանքային երկօրյա այցով մեկնել է Բրյուսել: Այցի շրջանակում նախատեսվում է նախարարի հանդիպումը Եվրահանձնաժողովի կրթության և մշակույթի հարցերի պատասխանատուների հետ: Կքննարկվեն 2012-2015 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից Բոլոնիայի գործընթացի քարտուղարության ստանձման և Հայաստանում 2015 թվականին Բոլոնիայի գործընթացում ներգրավված պետությունների նախարարական գագաթաժողովի անցկացմանն առնչվող մի շարք հարցեր: