25 մարտի 2013 - 17:40 AMT
Վրաստանի խորհրդարանը հաստատել է նախագահի լիազորությունները սահմանափակող ուղղումները

Վրաստանի խորհրդարանը միաձայն հաստատել է նախագահի լիազորությունները սահմանափակող ուղղումները: Ըստ ուղղումների, պետության ղեկավարը չի կարող միանձնյա լուծարել կառավարությունը, դրա համար կպահանջվի խորհրդարանի համաձայնությունը, հայտնում է ՌԲԿ-ն:

Ինչպես հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կոալիցիայից ընտրված պատգամավոր Գիորգի Ցագարեիշվիլին, սահմանադրական ուղղումները «հանգստացրեցին հանրությանը»: