26 մարտի 2013 - 12:28 AMT
Լոս Անջելեսում մեկնարկում է Հայոց ցեղասպանության հոգեբանական հետևանքների հաղթահարմանը նվիրված ծրագիր

Ապրիլի 11-ին Գլենդեյլի Կենտրոնական գրադարանում մեկնարկում է բժիշկների հետ համատեղ Didi Hirsch Mental Health Services ARMUNITY ծրագիրը: Ծրագրի թեման է Հայոց ցեղասպանության հոգեբանական հետևանքները:

Միջոցառման ժամանակ կօգտագործվեն Ցեղասպանությունը վերապրածների պատմություններն ու տեսանյութեր:

Didi Hirsch կազմակերպությունն աշխատում է արդեն 70 տարի և հոգեբանական օգնություն է ցուցաբերում այն մարդկանց, որոնք ի վիճակի չեն վճարելու հոգեբանների ծառայություններին համար: Լոս Անջելեսի 65 դպրոցներում կազմակերպությունը տարեկան օգնում է 74 000 երեխաների ու մեծահասակների՝ առաջարկելով ծառայություններ, որոնք ներառում են ամբուլատոր օգնություն ու ստացիոնար բուժում: Didi Hirsch ինքնասպանությունների կնախարգելման ծրագիրն առաջինն էր ԱՄՆ-ում: