26 հոկտեմբերի 2005 - 14:14 AMT
Էդինբուրգում թուրքերը կազմակերպել են Հայոց ցեղասպանությանը նվիրված սիմպոզիում
Շոտլանդական Էդինբուրգ քաղաքում հոկտեմբերի 24-ին մեկնարկել է «1915 թվականի Օսմանյան թուրքերի եւ հայերի ողբերգությունը Առաջին աշխարհամարտի ընթացքում» խորագրով սիմպոզիումը, որը կազմակերպել են թուրքական «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի դաշնություն» կազմակերպությունը եւ Մեծ Բրիտանիայում թուրքական միությունների համադաշնությունը: Սիմպոզիումին որպես գլխավոր զեկուցողներ հանդես են եկել Մեծ Բրիտանիայում Թուրքիայի նախկին դեսպան Գյունդուզ Ակթանը եւ Ստամբուլի «Քոչ» համալսարանի դասախոս պրոֆ. Նորման Սթոնը: Հիշեցնենք, որ Էդինբուրգի քաղաքային խորհուրդը համաձայնվել է, որ Բրիտանիայում թուրքական միությունների համադաշնությունը կազմակերպի նման միջոցառում ` ներկայացնելու համար 1915 թ. դեպքերի վերաբերյալ իրենց տեսակետը: