Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետեր Չեխը Հայաստանի հանդեպ 3:0 հաշվով հաղթանակից հետո ասել է, որ գոհ է արդյունքից:
«Խաղի սկզբում հայ ֆուտբոլիստները ճնշում էին գործադրում, բայց մենք կարողացանք լավ դրսևորել մեզ ու դուրս գալ պաշտպանությունից: Մենք գիտեինք, որ եթե մրցակիցը բացի հաշիվը, նրանց դեմ դժվար կլինի խաղալ»,-Չեխի խոսքն է մեջբերում isport.blesk.cz-ը:
Դարպասապահը նշել է, որ Հայաստանի հավաքականի խաղը վերջին տարիներին փոխվել է, այնտեղ հանդես են գալիս ավելի լավ ու փորձառու ֆուտբոլիստներ. «Խաղերը նրանց դեմ գնալով ավելի ու ավելի են դժվարանում»:
Հայաստանի հանդեպ հաղթանակից հետո Չեխիան 8 միավորով երրորդ տեղում է, իսկ Հայաստանը՝ 5-րդ: B խումբը գլխավորում է Իտալիան 13 միավորով: