27 մարտի 2013 - 13:58 AMT
Առաջին անգամ ԱՄՆ գաղտնի ծառայության ղեկավարի պաշտոնում կին է նշանակվել

Առաջին անգամ ԱՄՆ գաղտնի ծառայության ղեկավարը կին կլինի: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդ պաշտոնում նշանակել է Ջուլիա Փիրսոնին, որը նախկինում ղեկավարում էր գերատեսչության աշխատակազմը:

Նրա նախորդը՝ Մարկ Սալիվանը հրաժարական տվեց փետրվարին, որը կապում են Օբամայի անցյալ տարվա այցի հետ Կոլումբիա, որտեղ մի քանի գործակալներ օգտվել էին մարմնավաճառների ծառայություններից:

Բացի գործող նախագահի պահնորդական ծառայությունից, ԱՄՆ Գաղտնի ծառայությունը զբաղվում է նաև ֆինանսների ոլորտի որոշ հանցագործությունների հետաքննությամբ:

Փիրսոնը ծառայության է անցել Գաղտնի ծառայությունում 1983 թվականին: Ջուլիա Փիրսոնի նշանակումը Կոնգրեսի հաստատում չի պահանջում, գրում է BBC-ին: