Քիչ առաջ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են հաղորդագրություն, ըստ որի՝ հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող 19-ամյա Ֆարիզա Աբդուլաևը: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սա «երեկվա կեղծիքի շարունակությունն է»: ՊՆ մամուլի խոսնակը ևս մեկ անգամ շեշտեց, որ ոչ երեկ և ոչ էլ այսօր հայկական կողմը հրադարադարի ռեժիմը չի խախտել:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե իբր հայկական և ադրբեջանական ԶՈՒ միջև փոխպհրաձգություն է տեղի ունեցել: