Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին այցելել է քաղաք Ասկերան և մասնակցել շրջանի վարչակազմի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին:
Զեկույցներով հանդես են եկել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:
Երկրի ղեկավարը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում շրջվարչակազմի կողմից իրականացվել է ակտիվ աշխատանք: Բակո Սահակյանի խոսքով՝ միևնույն ժամանակ անհրաժեշտ է պահպանել աշխատանքների դրական դինամիկան, որպեսզի լուծվեն շրջանում դեռևս առկա բազմաթիվ խնդիրները:
Նախագահը հանձնարարականներ է տվել շրջվարչակազմի և համապատասխան մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Հաշվետու նիստին մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: