Լևոն Արոնանը հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում ուժերը չափեց Վասիլի Իվանչուկի (Ուկրաինա) հետ: Լոնդոնում ընթացող մրցաշարի 3-րդ տուրում շախմատիստները էլի էին հանդիպել միմյանց, և այն ժամանակ սև խաղաքարերով առավելության էր հասել Արոնյանը:
9-րդ տուրում էլ Արոնյանն ավելի ուժեղ էր ու հաղթեց 30-րդ քայլին: Այնժմ նա իր ակտիվում ունի արդեն 6,5 միավոր:
Առաջինն իրենց պարտիան ավարտել են Թեյմուր Ռաջաբովն (Ադրբեջան) ու Պետեր Սվիդլերը (Ռուսաստան), որոնք կիսել են միավորները: Ռուս Վլադիմիր Կրամնիկը առավելության է հասել իր հայրենակից Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ:
Այս պահին շարունակվում է միայն Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)- Բորիս Գելֆանդ, (Իսրայել) հանդիպումը: