Կիպրոսի բանկերը այսօր կվերսկսեն աշխատանքը բնակչության սպասարկման ուղղությամբ: Դա տեղի կունենա տեղի ժամանակով 12:00-ին, ասվում է այդ երկրի ԿԲ հայտարարության մեջ:
Ավելի վաղ Կիպրոսի ֆինանսների նախարարությունը սահմանափակեց մինչև 1 հազար եվրոն կանխիկ գումարի չափը, որը թույլատրվում է տանել արտերկիր մասնավոր անձանց:
Մայիսի սկզբին Կիպրոսը կստանա 10 մլրդ եվրո օժանդակության առաջին մասնաբաժինը: