28 մարտի 2013 - 13:34 AMT
Արտյոմ Պողոսյանը նշանակվել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ փոխնախագահ

Միավորված ավիաշինարարական կորպորացիայի նախագահ Միխայիլ Պողոսյանի որդին՝ 27-ամյա Արտյոմ Պողոսյանը նշանակվել է Sukhoi SuperJet-100 ինքնաթիռներն արտադրող «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ փոխնախագահ էկոնոմիկայի ու ֆինանսների գծով, գրում է «Վեդոմոստի» թերթը:

Նշանակումը տեղի է ունեցել մարտի 18-ին: «Պողոսյանն ընտրվել է որպես «առավել իրավասու ղեկավար ֆինանսների ու տնտեսության ոլորտում խնդիրների լուծման համար»,-հայտարարել է ընկերության ներկայացուցիչը: