28 մարտի 2013 - 16:41 AMT
Մարտի 28-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 419.08 դրամ

Մարտի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,950 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 418,85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 418,50 դրամ:

Ընդ որում, մարտի 28-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 419.08 դրամ, մարտի 27-ի համեմատ ավելանալով 0,57 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 535.33 դրամ է` նվազելով 0.53 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը կազմել է 13.50 դրամ՝ նվազելով 0,03 կետով, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը: