29 մարտի 2013 - 12:07 AMT
ՆԱՏՕ-ի Խորհուրդը հաստատել է Ֆիլիպ Բրիդլավին Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարի պաշտոնում

Հյուսիսատլանտյան խորհուրդը հաստատել է Ֆիլիպ Բրիդլավին Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարի պաշտոնում: Այդ մասին հայտնում է Դաշինքի մամլո ծառայությունը: Այժմ Բրիդլավի թեկնածությունը պետք է հաստաի ԱՄՆ Սենատը: Այդ պաշտոնում նա կփոխարինի ծովակալ Ջեյմս Ստավրիդիսին: Այս պահի դրությամբ 54-ամյա գեներալ Բրիդլավը զբաղեցնում էր Եվրոպայում ԱՄՆ օդային ուժերի հրամանատարի պաշտոնը:

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարի պաշտոնն ավանդաբար զբաղեցնում է ԱՄՆ ներկայացուցիչը: