Հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում կրած պարտությունից հետո Լևոն Արոնյանն ասել է, որ 22...g5 քայլը վատը չէր, «եթե չլիներ մի մանրուք՝ բաց թողած 23.с6. քայլը: Ինչպես և Գելֆանդի հետ խաղում, ես թերացա մարտավարությունում»,-ասել է Արոնյանը:
Ըստ շախմատի մասնագետների, Սվիդլերի հետ խաղում Արոնյանի նյարդերը տեղի տվեցին, հայտնում է chess-news.ru-ն: «Չեմ կարծում, թե մրցաշարը կարելի է ավարտված համարել»,-ասել է հայ գրոսմայստերը:
Հավակնորդների մրցաշարում Արոնյանը նահանջնել է 3-րդ տեղը և առաջատար Մագնուս Կարլսենին մեկ միավորով է զիջում: 12-րդ տուրում նրա մրցակիցը կլինի Վլադիմիր Կրամնիկը, որը երկրորդ տեղում է: