29 մարտի 2013 - 14:25 AMT
Հնագետ. Որոշ հուշարձաններ ավերվում ու կեղտոտվում են, քանի որ շատացել են կիսագրագետ երիտասարդները

«Մշակութային ժառանգությունը ոչ թե պետական սեփականության ու գործունեության ոլորտն է, այլ ամբողջ հասարակության: Կարծիքը հնագետ, ԵՊՀ մշակութաբանության բաժնի վարիչ Համլետ Պետրոսյանինն է: Նրա համոզմամբ՝ Հայաստանում այսօր մշակութայնին ժառանգության հանդեպ հոգածությունը մեծացել է շնորհիվ քաղաքացիական նախաձեռնությունների:

«Մշակութային ժառանգության պահպանման գործում առաջնային է հասարակության, քաղաքացիական նախաձեռնությունների դերակատարումը: Մենք կարող ենք հետազոտել, ծրագրեր կազմել, բայց մարդիկ պետք է ցույց տան, որ իրենք կարող են գործել ու ստեղծել նաև հակառակ երբեմն ոչ ճիշտ վարվող մշակութային քաղաքականության»,- ասաց նա:

Պետրոսյանը կարծում է, որ շատ հուշարձաններ, մասնավորապես, խաչքարները ավերվում ու կեղտոտվում են, որովհետև շատացել են կիսագրագետ երիտասարդները .«Համայնքներում հազար ու մի երևույթներ են տարածված, որոնք հանգեցնում են այս վիճակին»:

Նրա խոսքով ՝յուրաքանչյուրը պետք է մշակութային ժառանգությունը դիտի որպես իրեն պատկանող ժառանգություն: