Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը և պաշտպան Սերգեյ Բրիզգալովը սկսել են պարապմունքները «Սպարտակի» ընդհանուր խմբում:
Մովսիսյանը Հայաստանի հավաքականում ծանրաբեռնվածության պատճառով մարտի 27-ին վերականգնողական պարապմունք է անցկացրել:
«Սպարտակը» կիսում է 4-5 տեղերը Ռուսաստանի առաջնությունում Կրասնոդարի «Կուբանի» հետ: