Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է ԱՄՆ-ում պատենտավորել ճկուն էկրանով iPhone-ը: Նա համապատասխան հայտ է ներկայացրել ԱՄՆ Պատենտների ու ապրանքանիշերի գրանցման բյուրո, հայտնում է Associated Press-ը:
Ընկերությունը հարցում է ուղարկել սարքի պատենտի համար 2011թ. սեպտեմբերին, սակայն դա հրապարակվել է միայն այժմ: Սմարթֆոնը զուրկ կլինի ֆիզիկական կոճակներից և երկու կողմից էկրան կունենա կորպուսի շուրջ, որը կպարունակի միկրոսխեմաներն ու պրոցեսորը:
Նմանատիպ սարք է ներկայացրել նաև Samsung ընկերությունը: