
Մարտի 29-ին, ժամը 16.18-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Հնաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկելձորակը:
ՃՏՊ-ի հետևանքով վարորդ, 1979թ. ծնված Կ. Սարգսյանը և ուղևոր, 1990թ. ծնված Ա. Պողոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: