31 հոկտեմբերի 2005 - 17:39 AMT
Մարոկկոյում Հայաստանի դեսպանը իր հավատարմագրերի կրնկօրինակներն է հանձնել երկրի ԱԳՆ ղեկավարին
Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի նորանշանակ դեսպան (նստավայրը Կահիրե) Ռուբեն Կարապետյանը իր հավատարմագրերի կրնկօրինակները հանձնեց Մարոկկոյի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Բենաիսային, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ռ.Կարապետյանը Մարոկկոյի ԱԳ նախարարին է ներկայացրեց հայկական կողմի տեսակետները` երկու պետությունների միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային բնագավառներում հետագա համագործակցությունը էլ ավելի խորացնելու ուղղությամբ: Զրուցակիցները երկուստեք շեշտեցին նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Մարոկկոյի ԱԳ նախարարը հաջողություն մաղթելով Հայաստանի դեսպանին` վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանը իր գործունեության ընթացքում կնպաստի Հայաստանի եւ Մարոկկոյի միջեւ առկա փոխհարաբերությունների էլ ավելի խորացմանն ու զարգացմանը: Մարոկկո կատարած այցի շրջանակներում դեսպանը հանդիպումներ ունեցավ Մարոկկոյի մշակույթի, արտաքին առեւտրի նախարարների, Գործարարների միության նախագահի, ԱԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների եւ Մարոկկոյի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: