1 ապրիլի 2013 - 13:57 AMT
Google-ը կատակել է՝ հայտարարելով, թե YouTube-ը փակվում է մինչև 2023թ.

Google-ը կատակել է՝ հայտարարելով, թե YouTube-ը փակվում է մինչև 2023թ.: «Ապրիլի 1-ի գիշերը YouTube պորտալը դադարեցնում է աշխատանքը: Դա կարվի որպեսզի մասնագետները հաջորդ 10 տարում կարողանան որոշել բոլոր ժամանակների լավագույն տեսահոլովակի հեղինակին, ասել են ընկերությունում:

Եզրափակչի մասնակցին որոշելու առաջին օրը կլինի ապրիլի 1-ը, նրա ընթացքին հնարավոր կլինի հետևել ուղիղ եթերում: Հեռարձակումը կիրականացվի YouTube-ի Լոս Անջելեսի ներկայացուցչությունից:

YouTube-ի լսարանը մոտենում է 1 մլրդ օգտատերի: 2006թ. ծառայությունը ձեռք բերեց Google-ը 1,76 մլրդ դոլարով: