1 ապրիլի 2013 - 12:53 AMT
Յուրա Մովսիսյան. «Կուբանի» հետ խաղում մենք մի քանի սխալ գործեցինք ու գոլեր բաց թողեցինք

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը «Կուբանի» հետ խաղից հետո ասել է, որ իրենց բախտը չբերեց գոլային պահերի առումով: «Չեմ կարծում, որ մենք թույլ խաղացինք: Կարծում եմ, մենք մի քանի սխալ գործեցինք ու գոլեր բաց թողեցինք: Սակայն, առաջին գոլն ուղղակի «միլիոնանոց էր»՝ Արաս Օզբիլիսն ուղղակի ֆանտաստիկ գոլ խփեց»,-Մովսիսյանի խոսքն է մեջբերում gazeta.ru-ն:

«Սպարտակ»- «Կուբան» խաղն ավարտվել է 2:2 հաշվով: Այժմ Մովսիսյանի ակումբը 37 միավորով 7-րդ տեղում է: